Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը
17.04.2015 | 13:57

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու իրավական նոր կարգավիճակով: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով Ա. Աշոտյանին՝ Վ. Հակոբյանը նշել է, որ նա եղել է բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր կրթական ու հասարակական-քաղաքական գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, և պատահական չէ, որ նրա դերն առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ նոր իրավական կարգավիճակով պայմանավորված` լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:
Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ